Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Ամեն մեկն իր ճաշակով է վերանորոգում ու կառուցում

Ամեն մեկն իր ճաշակով է վերանորոգում ու կառուցում
30.06.2024 | 16:51

Պատկերացնու՞մ եք, թե Երևանը որքան գեղեցիկ կլիներ, եթե անկախությունից հետո կառուցվող բազմաբնակարանները լինեին մինչև 4-5 հարկ։ Չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ մեր օրենսդրական դաշտը այսքան բաց է, որ այսքան տարի ԱԺ-ում պատգամավորներ ունենք, ու ոչ մեկը հանձն չի առնում օրենսդրական փաթեթի ստեղծման հենց հատուկ Երևանի համար։ Երևանի կտուրների ձևի, գույնի, պատշգամբների ձևի, պատուհանների ձևի և գույնի մասին միասնական մոտեցման փոխարեն, ամեն մեկն իր ճաշակով է վերանորոգում և կառուցում։ Արդյունքում դառնում է անհասկանալի, աչքդ ցավեցնող, ճնշող, այսինքն, ծայր աստիճան տգեղ մի բան, չնայած նրան, որ թանկարժեք վերակառուցումներ և կառուցումներ են:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6740

Մեկնաբանություններ